
Google-ը գործարկել է նոր խաղային ծառայություն՝ YouTube Gaming

Google ընկերությունը հայտարարել է նոր ծառայության մասին՝ նախատեսված խաղային տեսահեռարձակումների համար: Ծառայությունը կոչվում է YouTube Gaming, հայտնում է The Verge-ն:
Ծառայության շնորհիվ օգտատերերը կկարողանան ուղիղ եթերում հեռարձակել այս կամ այն խաղի իրենց անցումը, ընդ որում՝ կա խաղային գործընթացը մեկնաբանելու հնարավորություն:
Ինչպես նշում է պարբերականը, իր սկզբունքով YouTube Gaming-ը նման է մրցակցային Twitch ծառայությանը, որը 2014թ. գնվել էր Amazon-ի կողմից:
Ի տարբերություն Twitch-ի՝ YouTube-ը հայտարարել է DVR Mode-ում աշխատելու հնարավորության մասին: Նորույթը ոչ միայն մատչում է տրամադրում բոլոր ակտուալ խաղային հեռարձակումներին ու սթրիմներին, այլև կարգավորում է ծառայությունում առկա խաղային թեմատիկայով բոլոր տեսանյութերը: