
Շաքարային դիաբետը ժառանգական հիվանդություն է, թ՞ե ոչ

Պատասխանում է «Գյումրու բժշկական կենտրոն»ի էնդոկրինոլոգ Նարինե Գալոյանը:
– Ժառանգական գործոնը դեր ունի: Եթե հայրը կամ մայրն հիվանդ են, ապա երեխայի հիվանդանալու հավանականությունը մեծանում է, հատկապես, եթե հայրն է հիվանդ, իսկ եթե երկու ծնողն էլ հիվանդ են, ապա տոկոսը, որ երեխան կունենա շաքարային դիաբետ, առավել մեծ է:
Եթե ընտանիքում կան դիաբետով հիվանդներ, ապա հարկ է լինել հետևողական ճարպակալման խնդրում, հնարավորինս խուսափել սթրեսներից, վարակային հիվանդություններով հիվանդացությունից: Շաքարային դիաբետի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ տիպերը վտանգավոր են: Առաջին տիպը զարգանում է հատկապես երիտասարդ տարիքում՝ մինչեւ 30-35 տարեկան: Հարկ է նաև նշել, որ ցանկացած տարիքում շաքարային դիաբետը վտանգավոր հիվանդություն է:
Առաջին տիպի դեպքում շաքարային դիաբետի բարդությունները կարող են զարգանալ ավելի ուշ, ժամանակի ընթացքում: Ծերերի մոտ, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առկայության դեպքում, մեծ է սրտանոթային խնդիրներ առաջանալու ռիսկը: