
Կառլեն Մկրտչյանը մարզվել է ընդհանուր խմբում

Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը հուլիսի 30-ից «Նովոգորսկի» ուսումնամարզական կենտրոնում սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղին:
Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը միացել է ընդհանուր խմբին և մարզվել առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վերականգնվում էր ուսի վնասվածքից հետո:
Սիրարփի Աղաբաբյան