10 լավագույն երգերը, որոնք անպայման պետք է լսել
The Rolling Stone հեղինակավոր երաժշտական ամսագրի վարկածով բոլոր ժամանակների և ժողովուրդների 10 լավագույն երգերը:
1. Բոբ Դիլան – «Like a Rolling Stone»:
Հեղինակ – Բոբ Դիլան
Պրոդյուսեր – Թոմ Ուիլսոն
Ռելիզ – հուլիս, 1965թ.:
Դիլանական ձգված «Ho-o-o-ow does it fe-e-e-el?»-ը բավականին հասարակ մոտիվ է: Մի տեսակ իդեալական հիթ բրիտանական փաբի համար: Ուղղակի հրաշալի հնարավորություն է՝ նստել մեկ գավաթ գարեջրի շուրջ և ընկերների հետ երգել կյանքը հաստատող այս երգը:
2. The Rolling Stones – «(I Can’t Get No) Satisfaction»
Հեղինակ – Միք Ջագգեր, Քիտ Ռիչարդս
Պրոդյուսեր – Էնդրյու Լուգ Օլդհեմ
Ռելիզ – մայիս, 1965թ.:
Քիտ Ռիչարդսը տվեց ռիթմը, իսկ Ջագգերը՝ միանգամից բառերը: Անխոս հիթ` բոլոր դարերի համար:
3. John Lennon – «Imagine»
Հեղինակ – Ջոն Լենոն
Պրոդյուսեր Ջոն Լենոն, Ֆիլ Սպեկտոր
Ռելիզ – հոկտեմբեր, 1971թ.:
Գրված Ջոն Լենոնի կողմից Յոկո Օնոյի համար իր` Tittenhurst Park տան ննջարանում, դաշնամուրի նվագակցությամբ: Երգը դարձավ նվեր ամբողջ աշխարհի համար և մարդու կողմից երբևէ գրված լավագույն բալլադներից մեկը:
Ինչպես հիշում է Օնոն. «Ջոնը հավատում էր, որ մենք մի երկիր ենք, մի աշխարհ, մի ժողովուրդ: Նա ուզում էր, որ բոլորը ներշնչվեն այդ գաղափարով»:
4. Marvin Gaye – «What’s Going On»
Հեղինակ – Մարվին Գեյ, Ռենալդո Բենսոն, Ալ Քլևելանդ
Պրոդյուսեր – Մարվին Գեյ
Ռելիզ – փետրվար 1971թ.:
Սոուլ և ռիթմ ընդ բլյուզ ժանրի հրաշալի բալլադ: Ինչպես հետագայում Գեյը գրել է իր ինքնակենսագրության մեջ այս երգի մասին. «Ես գիտեի, որ պարզապես պետք է խաղաղություն գտնեմ իմ սրտում»:
5. Aretha Franklin – «Respect»
Հեղինակ – Օտիս Ռեդինգ
Պրոդյուսեր – Ջերրի Վեխլեր
Ռելիզ – ապրիլ, 1967թ.:
Օտիս Ռեդինգի լավագույն երգերից մեկը, որը երգել է Արետա Ֆրանկլինը: Շնորհիվ գերազանց վոկալ տվյալների և խարիզմի, Ֆրանկլինը դարձավ սոուլի «թագուհին»: Արետան առաջին կինն էր, ում անունը գրանցվեց ռոք-ըն-ռոլի Փառքի սրահում:
6. The Beach Boys – «Good Vibrations»
Հեղինակ – Բրայան Վիլսոն, Մայկ Լով
Պրոդյուսեր – Բրայան Վիլսոն
Ռելիզ – հոկտեմբեր, 1966թ.:
Երգի բառերի հեղինակ և պրոդյուսեր Բրայան Վիլսոնն ուղղակի ասել է. «Սա ավելի լավ կլինի, քան «You’ve Lost That Lovin’ Feelin»-ը»:
7. Chuck Berry – «Johnny B. Goode»
Հեղինակ – Չակ Բերրի
Պրոդյուսեր – Լեոնարդ և Ֆիլ Չես
Ռելիզ – ապրիլ, 1958թ.:
Ռոք-ըն-ռոլի իդեալական հիթ, որը հետագայում պետք է ոգեշնչի երաժիշտներին ամբողջ աշխարհում: Նույնիսկ «արքան» համարում է Չակ Բերրիի երաժշտությունը ցնցող: Մի անգամ Էլվիս Պրեսլին խոստովանել է. «Ես ուղղակի կցանկանայի իմ զգացմունքներն արտահայտել այնպես, ինչպես դա անում էր Չակ Բերրին»:
8. The Beatles – «Hey Jude»
Հեղինակ – Ջոն Լենոն, Փոլ ՄըքՔարթնի
Պրոդյուսեր – Ջորջ Մարտին
Ռելիզ – օգոստոս, 1969թ.:
ՄըքՔարթնին երգը գրել է 1968թ.` երգելով իր համար, երբ պլանավորում էր այցելել` ապագայում Ջոն Լենոնի նախկին կնոջը և որդուն` Ջուլիանին: Արդյունքում բառերը գրվեցին, և Լենոնի որդու անվան՝ Ջուլի փոխարեն՝ Փոլը որոշեց այլ անուն դնել` Ջուդ:
«Էյ, տղա, քո ծնողները բաժանվել են: Ես գիտեմ, դու դժբախտ ես, բայց ամեն ինչ լավ կլինի»:
9. Nirvana – «Smells Like Teen Spirit»
Հեղինակ – Կուրտ Քոբեյն
Պրոդյուսեր – Բուչ Վիգ
Ռելիզ – սեպտեմբեր, 1991թ.:
Երբ երգի պրոդյուսեր Բուչ Վիգն առաջին անգամ լսեց ավտոտնակում ձայնագրված երիտասարդ և այն ժամանակ բոլորովին անհայտ «Նիրվանա» խմբի երգը, նա պատկերացում անգամ չուներ, որ այդ ստորգետնյա ավտոտնակային հնչողությունն այդպես կներգործի համաշխարհային երաժշտության վրա:
10. Ray Charles – «What’d I Say»
Հեղինակ – Ռեյ Չարլզ
Պրոդյուսեր – Ահմետ Էրթեգուն, Ջերրի Վեխլեր
Ռելիզ – հունիս, 1959թ.:
Մարդիկ ուղղակի խելագարվում էին, նրանք պաշտում էին, երբ իրենց Ռեյ Չարլզից մի քիչ «ummmmh, unnnnh» էին տալիս: Երգն անվանում են լավագույնը ռոք-ըն-ռոլի պատմության մեջ: Ինչպես Ռեյ Չարլզն է ասել իր հարցազրույցներից մեկում. «Մարդիկ ասում են, որ սա լկտի է: Բայց, սատանան տանի, եկեք ճշմարտության աչքերին նայենք. բոլորը գիտեն «ummmmh, unnnnh»-ի մասին: Ահա թե ինչու ենք մենք այստեղ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը