«Բավարիան» չի վաճառի Մյուլլերին
«Բավարիայի» կառավարման նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն Թոմասը Մուլլերի վաճառքը նպատակահարմար չի համարում:
«Բավարիայի» կառավարման նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մտադրություն չունի «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերին:
«Մյուլլերը չի վաճառվում: Ֆուտբոլիստներ կան, որոնք գին չունեն»,- ցիտում է Ռումենիգեին Sport1.de-ն:
Հիշեցնեք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մյուլլերի տրանսֆերի համար «Բավարիային» առաջարկել 100 մլն եվրո: Նշենք, որ Թոմաս Մյուլլերը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ առաջարկ արդեն մերժել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը