10 հայտնի մարդիկ, որոնց տարիքը կզարմացնի Ձեզ
Այս 10 աստղերն ավելի երիտասարդ են երևում, քան Դուք կարծում եք: Ոմանց բախտը բերել է գենետիկայի հարցում, ոմանց` պլաստիկ վիրաբույժի: Կարևոր չէ: Արդյունքն այնպիսին է, որ ասես ժամանակը նրանց վրա չի ազդում:
1. Գվեն Ստեֆանի:
Շիկահեր գեղեցկուհի, «No Doubt» խմբի վոկալիստը 45 տարեկան է:
2. Սալմա Հայեկ:
Եթե Դուք զարմացաք Գվեն Ստեֆանիի տարիքից, ուրեմն հիմա առաջարկում ենք նստել: Տիկին Հայեկը 48 տարեկան է, բայց դեռևս նույն գեղեցկուհին է:
3. Էլիսոն Հենիգան:
Առաջին անգամ մենք սիրահարվեցինք Էլիսոն Հենիգանին հեռավոր 90-ականներին` «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը» ֆիլմից հետո: Նա նույնքան հիասքանչ էր «Ինչպես ծանոթացա ձեր մոր հետ» ֆիլմում: Լավ, չենք ուզում ձգձգել. նա 41 տարեկան է:
4. Ջենիֆեր Էնիսթոն:
Թվում է, թե դերասանուհին գործարք է կնքել սատանայի հետ. նա ընդհանրապես չի փոխվում: Անգամ չի փոխվում նրա սանրվածքը: Հիմա նա 46 տարեկան է:
5. Ջիմ Պարսոնս:
Դուք երևի կհամաձայնեք, որ բժիշկ Շելդոն Կուպերին կերտած դերասանը 27 տարեկանի տեսք ունի: Դե լավ, 30: Իրականում նա 42 տարեկան է:
6. Էլայջա Վուդ:
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Ֆրոդո Բեգինսի դերում խաղացած ամերիկացի դերասանը 34 տարեկան է:
7. Հոլի Բերի:
«Օսկարի» մրցանակակիր աֆրոամերիկացի դերասանուհին 48 տարեկան է:
8. Ռեյչել Մաքադամս:
Կանադացի դերասանուհին հանդիսատեսին առավել հայտնի է «Հուշատետր» ֆիլմից: Նա 36 տարեկան է:
9. Կիանու Ռիվզ:
Կանադաամերիկյան դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ Կիանու Ռիվզը 50 տարեկան է:
10. Դմիտրի Խառատյան:
Հայտնի ռուս դերասանը 55 տարեկան է: Դերասանը չի փոխվում, ինչպես Բոյարսկու գլխարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը