Բաժիններ՝

Որքա՞ն է նվազել վթարների թիվը արագաչափերի տեղադրումից հետո

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց տվյալներ այն մասին, թե որքա՞ն է նվազել վթարների թիվը արագաչափերի տեղադրումից հետո.

«2012թ. տեղադրվեցին արագաչափ- տեսախցիկներ Երևան քաղաքում: ՃՈ տեղեկատվությամբ՝ 2012թ. 311 մահացու դեպք է եղել, որից 130-ը՝ սահմանված արագությունը գերազանցելու հետևանքով, իսկ վրաերթերի թիվը՝ 135 մարդ: Տոկոսներով ստացվում է՝ 42% արագության գերազանցման պատճառով մահացության դեպքեր և 43.5% վրաերթեր: 2013թ.՝ 316 մահ, 161 մարդ մահացել է արագության գերազանցման պատճառով, որը կազմում է 51%  և 113 վրաերթ, որը կազմում է 36%, այսինքն՝ կտրուկ նվազում ունենք: 2014թ. մահացու դեպերի թիվը կազմում է 297, որից 140-ը՝ արագության գերազանցման պատճառով(47%), վրաերթերը՝ 93 մարդ(31.5%): Վրաերթերի նվազումը բացատրվում է նրանով, որ 2013թ. սկսեցին տուգանել հետիոտներին, ինչը արդյունք տվեց: 2015թ. կիսամյակի տվյալներն են՝ 133 մահացած արդեն ունենք, որից 61-ը՝ արագության գերազանցման հետևանքով (46%), իսկ վրաերթերը՝ 35%: Այս թվերը համեմատեցինք այլ երկրների թվերի հետ և պարզեցինք, որ արագության գերազանցման պատճառով մահացության դեպքերը Բելառուսում, Ուկրաինայում և Ռուսաստանում կազմում են 48-50%, մեզ մոտ 51% էր և դարձել է` 46-47%: Այսինքն՝ չնչին տոկոսով առաջ ենք գնում: Իսկ վրաերթերի թիվը այս տարի փաստորեն արդեն ավելացավ՝ դառնալով 35%, իսկ այդ երկրներում 26-28% է»:

Ըստ Է. Հովհաննիեսյանի՝ արագաչափ տեսախցիկների առկայությունը լավ է նրանց համար, ովքեր երթևեկում են՝ պահպանելով սահմանված արագությունն ու երթևեկության կանոնները, իսկ վատ է նրանց համար, ովքեր գերազանցում են արագությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս