Ֆլորենտինո Պերեսը պատմում է այն մասին, թե որքան դժվար է լինել «Ռեալ Մադրիդի» նախագահը
Առհասարակ նախագահելը դժվար է, այն էլ այն դեպքում, երբ քո ղեկավարության տակ է գտնվում միլիոնավոր մարդկանց երազանքների թիմը:
Ֆլորենտինո Պերեսը նախագահ է, ում նկատմամբ վերաբերմունքը երբեք միանշանակ չի եղել: Երկրպագուական շատ ճամբարներ նրան և աստվածացրել են, և եղել են նրա վրա ցեխ նետողների առաջին շարքերում:
168.am-ը առաջարկում է ընթերցել արքաների ակումբը ղեկավարելու դժվարությունների մասին առաջին դեմքով: Այսպիսով, մադրիդյան ակումբը ղեկավարելու մասին պատմում է Ֆլորենտինո Պերեսը:
1. «Ռեալ Մադրիդ»-ն ինչ-որ մեկին չի պատկանում: Այն ակումբի ցանկացած անդամինն է: Մենք մեր աշխատած յուրաքանչյուր դրամը ծախսում ենք, որպեսզի պահպանենք այն, ինչ ստեղծել ենք ու ինչը դարձել է երազանք:
2.Ինձ հաճախ մեղադրում են կոմերցիոն խաղեր կազմակերպելու համար: Իսկ ինչու՞ ոչ: Ճապոնիայում անցկացվող մեկ խաղի համար մեզ վճարում են 15 միլիոն եվրո, դա ավելի շատ է, քան իսպանական Պրեմիերայի շատ թիմերի եկամուտները:
3. Ես լքեցի ակումբը, երբ նա առաջատար էր աշխարհում, և վարդարձա այն ժամանակ, երբ նա 5-րդ տեղում էր:
4.Ես լավ չե՞մ աշխատում: Ես մեկ օրվա ընթացքում աշխատում եմ 16 ժամ: Դա ինքնակարգավորման հարց է:
5.Ինչու՞ չեմ գնում Մեսիին: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է Ռոնալդուից հետո: Կարծում եմ, որ երկու ֆուտբոլային հանճարը մեկ թիմում շատ կլինեն:
6. Հազարավոր միլիոնները վճարված նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու համար եկամուտի անիմաստ վատնում չէ, ինչպես կարծում են շատերը: Դա նորարաություն է՝ նորարարական բիզնես:
7. Մինչ օրս ինձ մեղադրում են Կրիշտիանու Ռոնալդուի համար 94 միլիոն եվրո վճարելու համար: Թե ինչու ես արեցի դա, պատասխանը շատ պարզ է. դա այն գինն է, որով «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառեց նրան մեզ, այսքանը:
8.Նրանք, ովքեր շատ են խոսում, հիմնականում ստում են: Ես կարծում եմ, որ իմ գլխավոր գործառույթը աշխատելն է: Խոսելու համար առաջին տեղը ես տալիս եմ մարզիչներին և ֆուտբոլիստներին, քանի որ խաղադաշտում նրանք են որոշում և բացի այդ երկրպագուները ուզում են հենց նրանց լսել:
9. Ֆուտբոլում կա անցյալ, բայց ես այն մարդկանցից եմ, ում հետաքրքրում է միայն ապագան:
10. Մենք միշտ նախընտրում ենք գնումը ավելի վաղ կատարել, քանի որ հետո ամեն ինչ բարդանում է:
Սիրարփի Աղաբաբյան