Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով կայանալիք դատը հետաձգվել է
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբան Խադիջա Իսմայիլովայի գործով հուլիսի 22-ին կայանալիք դատական նիստըը հետաձգվել է՝ տեղափոխվելով հուլիսի 24-ին, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Հիշեցնենք, որ լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:
Նրան Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 179.3.2 հոդվածի (առանձնապես խոշոր չափերի դրամական յուրացում), 192.2.2 (անօրինական գործարարություն), 213.1 (հարկերից խուսափել) ու 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածների հատկանիշներով:
Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր: