Բաժիններ՝

Բերեզովսկին կշարունակի խաղալ հավաքականում, եթե միանա «Փյունիկին»

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուտբոլային ժամը» հաղորդման ժամանակ պարբերաբար քննարկվում են հայկական ֆուտբոլին առնչվող կարևոր հարցեր: Այս անգամ անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն և այն հարցին, թե արդյոք Բերեզովսկու՝ կարիերան ավարտելու խոսակցությունները նշանակո՞ւմ են, որ նա այլևս չի խաղա ազգային հավաքականի կազմում:

Հաղորդավար Էդուարդ Քալանթարյանը նշեց, որ հաղորդման շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ, ով հայտնել է, որ, եթե Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում միանա Երևանի «Փյունիկին», ապա կշարունակի հանդես գալ նաև Հայաստանի հավաքականում:

Երևանյան ակումբին չմիանալու դեպքում հավաքականի 41-ամյա լեգենդար դարպասապահը կավարտի կարիերան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031