Նոր կոռուպցիոն սկանդալ մարզարշխարհում. 12 հազար եվրո՝ կոնֆետների համար
Մարզաշխարհում ևս մեկ կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել: Կոռուպցիայի հետքերը տանում են դեպի Իսպանիա, մասնավորապես՝ Իսպանիայի թենիսի ֆեդերացիա:
Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Խոսե Լուիս Էսկանուելան օրերս պաշտոնանկ է արվել, և հիմա էլ պարզվել է, որ նա տարեկան բյուջեի միայն 15 տոկոսն է ծախսել ֆեդերացիայի աշխատանքի վրա:
Իսպանական մամուլը հաղորդում է, որ ծախսերի համար ֆեդերացիային հատկացվել է 278 000 եվրո, որոնցից միայն 15 տոկոսն ծախսվել ըստ նշանակության: Էսկանուելան մնացած գումարը ծախսել է մանր-մունր և ոչ կարևոր վերանորոգման աշխատանքների, սեփական ուղևորությունների, լրագրողների, մեքենայի վարձակալության վրա: Բացահայտվել է նաև ևս մեկ տարօրինակ ծախս՝ 12 հազար եվրո ծախսվել է կոնֆետներ գնելու համար:
Այս ամենը բավարար չէ, ֆեդերացիայի աշխատակիցներից շատերն էլ դժգոհ են նախագահի գործունեությունից: Կաստիլիա և Լեոն մարզերի պատասխանատու Մանուել Անտոնն ասել է, որ ֆեդերացիան արդեն տևական ժամանակ թենիսով չի զբաղվում: Ըստ նրա՝ Էսկանուելան պատմության վատագույն նախագահն է:
Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ