Բաժիններ՝

ՄԱԿ-ը Գազայի կոնֆլիկտի երկու կողմերին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ

Մերձավորարևելյան կոնֆլիկտի երկու կողմերը՝ Իսրայելն ու պաղեստինցիները 2014թ. իրականացրել են ռազմական հանցագործություններ, ասվում է ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանձնաժողովը ստեղծվել էր հետաքննելու, թե ինչ է տեղի ունեցել Գազայի հատվածում 2014թ. հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը, երբ Իսրայելն անցկացնում էր հատուկ ռազմական օպերացիա:

ՄԱԿ-ի պաշտոնյաները պնդում են, որ իրենք հավաքել են բավականաչափ փաստեր, որպեսզի սկսեն հետաքննել ռազմական հանցագործությունները, որ իրականացվել են մարտական գործողությունների ընթացքում:

Նրանց խոսքով՝ կոնֆլիկտի երկու կողմերը խախտել են միջազգային օրենսդրությունը ու թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ:
Հաշվետվության մեջ խոսվում է 2251 զոհի մասին Պաղեստինի կողմից, որոցից 1462 մարդ եղել են քաղաքացիական անձինք, Իսրայելի կողմից զոհվել է 67 զինվոր ու 6 խաղաղ բնակիչ:

Իսրայելը հաշվետվության արդյունքների հետ համաձայն չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս