Մթերքներ, որոնք նման են մարդու օրգաններին
Երբևէ նկատե՞լ եք, որ ընկույզը նման է մարդու ուղեղին, իսկ լոբու հատիկը՝ երիկամին: Այս նմանությունը, ըստ healthyfoodhouse.com-ի, ցույց է տալիս, որ հենց այդ մթերքներն էլ բուժում են մարդուն:
Լոլիկը նման է մարդու սրտին, քանի որ այն ունի կարմիր գույն և 4 բաժիններ՝ ճիշտ սրտի նման: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկը հարուստ է երկաթով և կալիումով, ինչն էլ լոլիկը դարձնում է ավելի օգտակար արյան և սրտի համար:
Ընկույզը նման է ուղեղի. այն ունի աջ և ձախ կիսագնդեր և գալարներ՝ ինչպես և ուղեղը: Եվ շատ օգտակար է ուղեղի համար:
Նեխուրը (քարավուզ) նմանություն ունի մեր ոսկորների հետ. մեր ոսկորները պարունակոմ են 23% սոդիում, որը նույնն է նեխուրի դեպքում: Ապացուցված է, որ նեխուրն օգտակար է ոսկորների համար:
Ավոկադոն շատ օգտակար է ձվարանների և արգանդի համար. նույնիսկ ավոկադոն իր տեսքով նման է այս օրգաններին: Շաբաթական միայն մեկ ավոկադո ուտելով՝ կկանխարգելեք արգանդի և արգանդի վզիկի քաղցկեղը: Ավոկադոյի շնորհիվ հորմոնները նույնպես կկարգավորվեն:
Ենթաստամոքսային գեղձը նմանություն է տալիս քաղցր կարտոֆիլին: Քաղցր կարտոֆիլի շնորհիվ ենթաստամոքսային գեղձը կարող է հեշտությամբ կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Եթե գազարը շրջանակներով կտրատեք, կտեսնեք, որ այն նման է մարդու աչքին: Գիտությունն ապացուցել է, որ գազարը հրաշալի է աչքերի համար, քանի որ լավացնում է արյան հոսքը և տեսողությունը:
Թուրինջը (գրեյպֆրուտ) և այլ ցիտրուսային մրգերը նման են կրծքին: Թուրինջը լավացնում է լիմֆոցիտների հոսքը դեպի կուրծք, ինչն էլ կանխարգելում է կրծքագեղձի քաղցկեղը:
Կոճապղպեղը հրաշալի կերպով բուժում է գաստրիտն ու ստամոքսի բորբոքումները, և, այո, այն իսկապես նման է ստամոքսին:
Գինու կարմիր գույնը հիշեցնում է մեր արյան գույնը: Չափավոր քանակությամբ գինին նվազեցնում է արյան գնդիկների առաջացման ու սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկերը:
Սունկը լավացնում է լսողությունը, քանի որ այն քիչ մթերքներից է, որոնք հարուստ են վիտամին D-ով: Սա շատ կարևոր վիտամին է նաև ոսկորների առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը