Բաժիններ՝

Կասիլիասը, հնարավոր է, խզի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ

Արդեն 2 տարի է, ինչ ֆուտբոլային աշխարհը քննարկում է «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Իկեր Կասիլիասի՝ ակումբից հեռանալու հարցը:

Հիմա էլ TVE-ի տեղեկացնում է, որ 34-ամյա դարպասապահը համաձայնության է եկել «Արքայական ակումբի» հետ ժամանակից շուտ պայմանագիրը խզելու հարցում: Հիշեցնենք, որ Կասիլիասի պայմանագիրը գործում է մինչ 2017 թվականը:
Շատ ակումբներ կան, որ ցանկանում են իրենց կազմում տեսնել Կասիլիասին:

Դարպասապահը կարիերայի հետագա ընթացքի վերաբերյալ տարբեր առաջարկներ ունի: Այս պահին ամենահավանական տարբերակը «Ֆեներբահչեինն» է: Սակայն դարպասապահի գործակալը լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է, որ Կասիլիասը ցանկանում է մնալ Եվրոպայում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք. «Ռեալ Մադրիդը» մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս