
Սպորտինգի «Խիխոնը» և «Բետիսը» կխաղան Լա լիգայում

Իսպանական Լա լիգան արդեն ավարտվել է, բայց այնտեղ հայտնվելու պայքարը դեռ շարունակվում է: Տեղի է ունեցել Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի՝ Սեգունդայի վերջին տուրը: Սպորտինգի «Խիխոնն» արտագնա խաղում հաղթել է «Բետիսին», ով ապահովել էր առաջին հորիզոնականը» (3:0) և գրավել երկրորդ տեղը: Այսպիսով, ակումբը ևս նվաճեց Պրիմերայի ուղեգիր:
Վերջին տուրով պայքարը դեռ չի ավարտվել: 3-6 տեղերը զբաղեցրած «Ժիրոնան», «Վալյադոլիդը», «Լաս Պալմասը», «Սարագոսան» փլեյ-օֆֆ փուլում վճռելու են երրորդ ուղեգրի ճակատագիրը:
Սեգունդայինց դուրս մնացին «Ռասինգը», «Սաբադելը», «Ռեկրեատիվոն», «Բարսելոնա Բ»-ն:
Սիրարփի Աղաբաբյան