
Դիեգո Մարադոնա. «Հաճույք եմ ստանում ՖԻՖԱ-ի չինովնիկների ձերբակալությունից».

Երեկ Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են ՖԻՖԱ-ի գործկոմի փոխնախագահ Ջեֆրի Ուեբբը և Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև Էդուարդո Լին, Հուլիո Ռոկան, Կոսաս Տակասը, Ռաֆաել Էսկիվելը և Խոսե Մարիա Մարինը: Մի շարք այլ չինովնիկների նույնպես մեղադրանք է առաջադրվել: Նրանց թվում են «КОНКАКАФ»-ի նախկին նախագահ, ոչ վաղ անցյալում՝ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեկ Ուորները և Նիկոլյա Լեոսը:
«Նրանք ինձ խելագար էին համարում, բայց այսօր եկել է ճշմարտության պահը, և ես հաճույք եմ ստանում դրանից: Նրանք ատում են ֆուտբոլը և նրա թափանցիկությունը: Բավական է ստեն ժողովրդին»,- ասել է Մարադոնան:
Ավելի վաղ Դիեգո Մարադոնան մեկ անգամ չէ, որ քննադատել էր ՖԻՖԱ-ին և նրա գործող ղեկավար Յոզեֆ Բլատերին: Մայիսին Մարադոնան հայտարարել էր, որ 79-ամյա շվեյցարացու օրոք ՖԻՖԱ-ում անարխիա է տիրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը