Դադարեցվել է Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռուսաստանում դադարեցվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը: Այս մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը.

«Այսօր Հայրապետյանին իրազեկել են Իզմեստևի նկատմամբ մեքենայությունների հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին»:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` հանցավոր ճանապարհով ձեռք բերած դրամական միջոցների օրինականացման և յուրացման կասկածանքով:

Հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանած 700.000 դոլարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031