Համաշխարհային հայտնի առեղծվածային կտավները
Յուրաքանչյուր արվեստի գործում կա ինչ-որ առեղծված, ինչպես ասում են՝ «կրկնակի հատակ» կամ գաղտնի պատմություն, որը միշտ բացահայտելու ցանկություն է լինում:
Ստորև ներկայացնում ենք մի քանի համաշխարհային նշանակություն ունեցող կտավներ, որոնք պարուրված են գաղտնիությամբ:
1. Երաժշտություն նստատեղի վրա
Աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Բոսխի ամենահայտնի կտավի նշանակության և գաղտնի իմաստների շուրջ ծավալված վեճերը չեն հանդարտվում նրա ստեղծման օրվանից: Կտավում պատկերված դժոխքի մեղավորներից մեկի նստատեղին նոտաներ են փորագրված:
Օկլահոմայի քրիստոնեական համալսարանի ուսանողուհի Ամելիա Հեմրիկն ուսումնասիրելով կտավը՝ 16-րդ դարի նոտագրությունը փոխակերպել է ժամանակակից լադի վրա և ձայնագրել է «Երգ` դժոխքի նստատեղի վրայից», որը 500 տարեկան է:
2. Մերկ «Մոնա Լիզա»
Հայտնի «Ջոկոնդան» ունի երկու տարբերակ: Մերկ տարբերակը կոչվում է «Մոնա Վաննա», որը նկարել է դա Վինչիի աշակերտ և բնորդ Սալային: Վարկած կա, որ կնոջ զգեստներ հագած Սալային հանդիսացել է Մոնա Լիզայի բնորդը:
3. «Ծեր ձկնորսը»
1902 թվականին հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարին նկարել է «Ծեր ձկնորսը» կտավը, որի գաղտնիքը նկարչի կենդանության օրոք չէր բացահայտվել: Ոչ մեկի մտքով չէր անցնում կտավի կենտրոնին մոտեցնել հայելի (ամեն մարդու մեջ կա և՛ Աստված, և՛ սատանա):
4. «Խորհրդավոր ընթրիքի» նմանակները
«Խորհրավոր ընթրիքը» նկարելիս Լեոնարդո դա Վինչին մեծ նշանակություն էր տալիս Հիսուսի և Հուդայի կերպարներին և երկար ժամանակ նրանց համար բնորդներ էր փնտրում: Հիսուսի կերպարի համար նա գտավ բնորդ երգչախմբից` նկարելով երգիչներից մեկին: 3 տարի անց Հուդայի կերպարը ստեղծելիս մի հարբեցողից պարզվում է, որ այդ հարբեցողը 3 տարի առաջ երգել է երգչախմբում և հանդիսացել է Հիսուսի կերպարի բնորդը:
5. Գոթիկայի անմեղ պատմությունը
Գրանդ Վուդի կտավում պատկերված են ոչ թե սարսափեցնող մռայլությամբ հայր ու աղջիկ (ինչպես կարծում էին), այլ Վուդի կողմից Գոթական շինությանը հարմարեցրած՝ իր իսկ աղջիկն ու ատամնաբույժը:
6. Արդյո՞ք կետ կար կտավում
«Տեսարան ափին». Խենդրիկ վան Անտոնիսսեն
Ռենտգենային ուսումնասիրությունից հետո միայն պարզվեց, որ գետի ափին մարդիկ հենց այնպես չեն հավաքվել, այլ ուսումնասիրում են կետի լեշը:
7. «Գիշերայի՞ն», թե՞ «Ցերեկային պահակախումբ»
Ռեմբրանդտի ամենահայտնի կտավներից մեկը մոտ 200 տարի կախված է եղել տարբեր սրահներում և հայտնաբերվել է արվեստագետների կողմից միայն 19-րդ դարում: Քանի որ նկարի ֆոնը մուգ էր, այն անվանվեց գիշերային պահակախումբ: Եվ միայն 1947 թվականին նկարի վերականգնումից հետո պարզվեց, որ կտավում գործողությունը կատարվում է ցերեկը:
8. «Շրջված նավակ»
1961 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացվեց Անրի Մատիսի «Նավակ» կտավը: Եվ միայն 47 օր հետո պարզվեց, որ այն գլխիվայր է կախված:
9. Խաբկանք՝ ինքնանկարում
Վան Գոգը պատկերված է վիրակապված աջ ականջով, քանի որ ինքնանկարն անելիս նկարիչը հայելի էր օգտագործել: Իրականում վնասված է եղել նրա ձախ ականջը (ականջը վնասվել էր Պոլ Գոգենի հետ կռվելիս):
10. Երկու նախաճաշ՝ խոտի վրա:
Էդուարդ Մանեին և Կլոդ Մոնեին երբեմն խառնում են: Նույնիսկ Մոնեն իր նկարներից մեկն անվանել է «Նախաճաշ խոտի վրա», այնպես, ինչպես կոչվում է Մանեի ամենահայտնի նկարը:
11. Օտար արջուկներ
Իվան Շիշկինի ամենահայտնի կտավի արջուկներին նկարել է նրա ծանոթ նկարիչ Կոնստանտին Սավիցկին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը