Լյարդի խնդիրների նախանշանները
Լյարդի հիվանդության առաջին նախանշաններին ուշադրություն դարձնելը շատ կարևոր է: Առանց լյարդի լիարժեք աշխատանքի՝ և՛ ձեր առողջությունը, և՛ կյանքը վտանգված կլինեն: Բարեբախտաբար, լյարդը կարողանում է ինքնավերականգնվել: Այնպես որ, առաջին իսկ նախանշանների դեպքում դիմեք բժիշկի, որպեսզի եղած խնդիրները չզարգանան և չբարդանան: justnaturallyhealthy.com-ը ներկայացրել է այդ նախանշանները:
1. Մարմնի գունաթափում
Լյարդի հիվանդության ամենաառաջին նախանշանն այն է, որ այն չի կարողանում ֆիլտրել օրգանիզմում կուտակված տոքսինները: Հնարավոր է նաև՝ բարձրանա բիլիռուբինը, որն ունի դեղնավուն երանգ: Բիլիռուբինն արտադրվում է լյարդի կողմից՝ մարսողությունը լավացնելու համար: Օրգանիզմը չի կարողանում դուրս բերել այդ բիլիռուբինը, որն էլ հավաքվում է արյան հոսքում, իսկ արդյունքում՝ մաշկը դեղնավուն երանգ է ստանում: Այս դեղնությունը կարող է հասնել նաև եղունգներին և աչքերին:
2. Մաշկի զգայունություն
Լյարդի խնդիրների մեկ այլ նախանշան է մաշկի զգայունությունը, այն բորբոքվում է, սկսում քոր գալ և դառնում չափազանց զգայուն: Այս դեպքում կօգնի մաշկի խոնավեցումը, սակայն մաշկի խնդիրը չի անհետանա, քանի դեռ չեք գտել հիմնական պատճառը և սկսել պայքարել դրա դեմ:
3. Մեզի կամ կեղտի գույնի փոփոխություն
Եթե որևէ փոփոխություններ եք նկատում մեզի գույնի մեջ, ապա դա նույնպես կարող է լյարդի խնդիրների նախանշան լինել: Ընդհանրապես մեզը պետք է լինի, այսպես ասած՝ «մաքուր»: Եթե մեզի գույնը փոփոխվել է և մգացել, սա նախանշան է այն բանի, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունեք:
4. Փոփոխություններ որովայնի հատվածում
Որովայնի հատվածի փոփոխությունները նույնպես կարող են լյարդի խնդիրների նախանշան լինել: Հնարավոր է՝ ամեն ինչ սկսվի որովայնի ներքևի հատվածի ցավերից: Ապա ցավը կարող է վերածվել փքվածության և գազերի առկայության:
5. Հոգնածության զգացողություն
Եթե թուլություն և հոգնածություն եք զգում, ապա պետք է ուշադրություն դարձնել լյարդին, քանի որ սա նույնպես կարող է հիվանդությունների կամ խնդիրների նախանշան լինել: Իսկ ի՞նչ է կատարվում այս դեպքում: Օրգանիզմը սկսում է հավելյալ աշխատել՝ գոյատևելու համար: Արդյունքում՝ մարմինն ավելի շատ հանգիստ է պահանջում: Եթե նմանատիպ զգացողություններ ունեք՝ դիմեք բժշկի:
6. Փսխում և այրոց
Լյարդի հիվանդության նախանշան են նաև հաճախակի այրոցներն ու փսխումը:
7. Ախորժակի կորուստ
Այս նախանշանն ի հայտ է գալիս արդեն այն ժամանակ, երբ լյարդի հիվանդությունը որոշակիորեն զարգացել է: Եթե մյուս բոլոր նախանշանների հետ միաժամանակ՝ նկատում եք ախորժակի կորուստ՝ անպայման դիմեք բժիշկի:
8. Հեղուկի կուտակում
Հեղուկների կուտակումը նույնպես կարող է լինել լյարդի խնդիրների նախանշան: Հեղուկը հիմնականում կուտակվում է ոտքերի, ծնկների և ոտնաթաթերի հատվածում:
9. Փորլուծություն
Քանի որ լյարդը մեծ դեր է կատարում մարսողական համակարգում, ապա դրա թերի աշխատանքի արդյունքում կարող է ի հայտ գալ փորլուծություն:
10. Թույլ լինելու զգացողություն
Չնայած այս նախանշանը դժվար է որևէ բանով բացատրել, այնուամենայնիվ, ամենահավանական պատճառը կրկին լյարդի խնդիրներն են: Սա կապված է նրա հետ, որ լյարդը չի կարողանում ֆիլտրել տոքսիններն այնպես, ինչպես պետք է: Սա կարող է արտահայտվել մաշկի, գլխացավի և թույլ զգացողությունների միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը