«Սանկցիաներն անցողիկ են, և որոշ ժամանակ անց՝ դրանք իրենց նեգատիվ ազդեցությունը կկորցնեն». Արտակ Դավթյան
Օրերս տեղի ունեցավ ԵՏՄ բարձրագույն կոլեգիայի նիստ: ՀՀ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ հայացքը պետք է ուղղել դեպի Իրան, իսկ Ղազախստանի նախագահը կրկին խոսեց այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ պետք է գնալ:
Խոսելով ԵՏՄ նիստի և նիստի շրջանակներում արված հայտարարությունների մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի նախագահի շուրթերից հնչել է, որ ԵՏՄ-ն որևէ մեկի դեմ ուղղված չէ և այդ տնտեսական միության պոտենցիալն այնպիսին է, որ ավելի շատ երկրներ ընդգրկվեն և նրանց հետ հարաբերություններ խորացնեն. «Այնպիսի ծանր քաշային պետություններ ընդգրկվեն, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը: Գիտենք նաև, որ Իրանի իսլամական հանրապետությունը շատ լավ հարաբերություններ ունի Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ: Այս ամեն ինչը, ի վերջո, պետք է բերի Իրանի իսլամական հանրապետության հետ ավելի ատիվ հարաբերությունների խորացմանը»:
Ա. Դավթյնաը նկատեց, որ Ղազախստանի նախագահը առաջին անգամը չէ, որ հայտարարում է Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման մասին. «Ինչքանո՞վ դա կլինի, ես դժվարանում եմ ասել, որովհետև գիտեք նաև, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես թվում է, կամ ներկայացնում են մարդիկ: Մենք գիտենք այդ հակասությունների մասին, այդ հակասությունները ջրի վրա սկսեցին երևալ ՌԴ նախագահի ապրիլի 24-ի Երևան այելության ժամանակ»:
Հարցին՝ այսօր ավելի ռեալ չէ՞ նստել և տնտեսական հարցերը, կայացման փուլը քննարկել, Ա. Դավթյանն այսպես պատասխանեց. «Ինձ թվում է, որ նմանատիպ հարցեր ևս քննարկեցին, մասնավորապես՝ ընդհանուր դրամային քաղականություն վարելու շուրջ ՌԴ նախագահը առաջարկեց, որպեսզի մտածեն: Գիտենք, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ, ոչ միայն ազդում են ՌԴ-ի տնտեսության վրա, այլև բնական է նաև այն բոլոր երկրների (այդ թվում նաև ՀՀ-ի) վրա, որոնք սերտ կապերով կապված են Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով՝ սանկցիաները անցողիկ են, և որոշ ժամանակ անց, դրանք իրենց նեգատիվ ազդեցությունը կկորցնեն, ու ճիշտ հակառակ պատկերը կտեսնենք մենք բոլորս միասին»: