
Նորվեգիայի ափերին մեկնարկել են ՆԱՏՕ-ի հակասուզանավային զորավարժությունները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի արևմտյան ծովափին մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2015 հակասուզանավային զորավարժությունները: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միացյալ հրամանատարությունը:
Վարժանքները տևելու են մինչև մայիսի 14-ը: Դրանցում ներգրավված է ավելի քան 20 միավոր տեխնիկա, այդ թվում նաև օդանավեր ու սուզանավեր: Բացի այդ, դրանց մասնակցում է 10 երկրի ավելի քան 5000 զինծառայող: Այդ երկրների թվում է ընդգրկվել նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Շվեյցարիան:
Dynamic Mongoose (Ճարպիկ մանգուստ) զորավարժություններն անցկացվում են 2012 թվականից: Դրանց հիմնական նպատակը հավանական հակառակորդի սուզանավերի որոնումը, հայտնաբերումն ու ոչնչացումն է: