Մարկ Պլանյուսը հեռանում է «Բորդոից». Սպորտ-Էքսպրես
«Բորդոյի» պաշտպան Մարկ Պլանյուսը հայտարարել է, որ հեռանում է ակումբից: 33-ամյա ֆուտբոլիստը «Բորդոյի» սան է և ակումբի հետ նվաճել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը (2009), Ֆրանսիայի գավաթը (2013) և լիգայի գավաթը (2007, 2009):
-Ես և ակումբը որոշել ենք հրաժեշտ տալ միմյանց մրցարջանի ավարտից հետո,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն: -Սրանք շատ հետաքրքիր 26 տարիներ էին: Ես շնորհակալ եմ ակումբին և բոլոր նրանց ում հետ աշխատել եմ այս 26 տարիների ընթացքում:
Թարգմ.` Սիրարփի Աղաբաբյան