Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը. The Telegraph.

Հանգստյան օրերին Էվերթոնի դեմ խաղալիս «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին վնասվածք է ստացել, և շատ հավանական է, որ բաց թողնի մրցաշրջանի մնացած մասը: Խաղի ժամանակ Ռունիին  88-րդ րոպեին փոխարինել է Ռոբին Վան Պերսին:

Ինչպես գրում է The Telegraph-ը, Լուի Վան Գալի թիմին ևս 4 խաղ սպասվում է մինչև մայիսի 24-ը, և թիմի գլխավոր մարզիչը հույս ունի, որ Ռունիի վնասվածքը շուտ կապաքինվի, և նա կհասցնի վերադառնալ թիմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը: Ռունիի խաղերին մասնակցելու մասին վերջնական լուրեր Վան Գալը կհայտնի ուրբաթ օրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս