
Ժոզե Մոուրինյո. «Կարծում եմ` Անգլիայի պրեմիեր լիգայի մարզիչների մեծ մասը համաձայն է, որ «Չելսին» արժանի է չեմպիոն հռչակվելուն». Eurosport

Կիրակի օրն «Արսենալի» հետ տեղի ունեցած խաղից հետո (ավարտվեց 0:0 հաշվով), «Չելսիին» մնում է իր հաշվին գրանցել 2 հաղթանակ, որպեսզի դառնա մրցաշրջանի հաղթող:
«Կարծում եք՝ Անգլիայի պրեմիեր լիգայում կլինե՞ն մարզիչներ, ովքեր կասեն, որ «Չելսին» արժանի չէ չեմպիոնի կոչմանը: Բոլորն էլ ազատ են իրենց կարծիքն արտահայտել, բայց կարծում եմ, որ մարզիչների մեծամասնությունը կհամաձայնի, որ «Չելսին» այս տարի ուժեղագույնն էր»,- ասել է Մոուրինյոն:
«Չելսիի» գլխավոր մարզիչը հույս ունի, որ թիմի չեմպիոն հռչակվելը կուրախացնի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին:
«Ես տեսել եմ, թե ինչպես է Աբրամովիչը խաղից հետո շփվում ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ նա, ինչպես և՝ երկրպագուները, գոհ կլինեն, եթե մենք դառնանք Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոն»,- ասել է Մոուրինյոն: Նա նաև նշել է, որ իր համար գեղեցիկ ֆուտբոլն այն է, երբ նա խաղից առաջ հստակ գիտի, թե ինչ պիտի իր թիմն անի խաղի ժամանակ, ինչպես պետք է խաղա:
Ըստ մարզչի՝ «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ իր թիմը հիասքանչ էր առաջին րոպեից:
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը