Նախապատրաստվում է Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Մոսկվա. Կարասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է.

«Մեր երկրների միջև փոխգործակցության զարգացումն օբյեկտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

Մեր բազմակողմ կապերին հզոր ազդակ է հաղորդում ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Մեր երկրների ղեկավարների՝ Վ. Պուտինի ու Ի. Ալիևի միջև ձևավորվել են բաց և վստահելի հարաբերություններ: 2014 թվականին նրանք հանդիպել են երեք անգամ:

Իլհամ Ալիևին մայիսի 9-ին սպասում ենք Մոսկվայում. նա շնորհակալություն հայտնելով՝ ընդունել է մեր նախագահի հրավերը՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին»:

Կարասինը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Մոսկվա: Կարասինը հավելել է, որ երկու երկրների միջև շփումներ կան նաև խորհրդարանական, փոխվարչապետների ու առանցքային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Կարասինի խոսքերով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա արդյունքներով կազմել է ավելի քան 4 միլիարդ դոլար, և, որ օրակարգում գտնվում է սահմանային Սամուր գետի վրա ավտոմոբիլային նոր կամուրջ կառուցելու հարցը:

Գնահատելով Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը՝ Կարասինն այն անվանել է «կշռված»: Նա նշել է, որ Ադրբեջանը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքական կուրս և չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, ինչը գնահատվում է Ռուսաստանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930