Վրաստանում հրաժարական է տվել Գարիբաշվիլու կառավարության 7-րդ անդամը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն վստահ է, որ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մնալու է իր պաշտոնում:
2014 թվականի հուլիսին Գարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահություն հայտնելու հարցն ի հայտ եկավ այն բանից հետո, ինչ այսօր հրաժարական տվեց Վրաստանի սպորտի ու երիտասարդության նախարար Լևան Ղիփիանին: Նա Գարիբաշվիլիի կառավարությունում հրաժարական տված 7-րդ անդամն է:
Սագանելիձեն հայտարարել է. «100 տոկոսով կարող եմ ասել, որ Գարիբաշվիլին լինելու է վարչապետ: Ինչ վերաբերում է մյուս նախարարներին, դեռ հայտնի չէ՝ տեղի կունենա՞ փոփոխություն, թե՞ ոչ: Անկեղծ ասած՝ այս պահին ես չեմ տեսնում որևէ նախարարի փոխարինելու անհրաժեշտություն»:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ կառավարությանը վստահություն ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ տեղի ունենա կառավարության անդամների 1/3-ի փոփոխում: Ապրիլի 21-ին հրաժարական էր տվել տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների հարցերով նախարար Դավիթ Շավլիաշվիլին, որին փոխարինել էր Նոդար Ջավախիշվիլին:
Բացի այդ, 2014 թվականի նոյեմբերի սկզբին Վրաստանի կառավարությունը լքել են պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան (նրան փոխարինել է Մինդիա Ջանելիձեն), արտգործնախարար Մայա Փանջիկիձեն (նրան փոխարինել է նրա տեղակալ Թամար Բերուչաշվիլին), ինչպես նաև եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին (նրան փոխարինել է Դավիթ Բաքրաձեն):
2014 թվականի նոյեմբերի վերջին Վրաստանի ՆԳՆ նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Ալեքսանդր Չիկաիձեն, որին փոխարինել էր Վախթանգ Գոմելաուրին: