Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է գահաժառանգին

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզի ալ-Սաուդը նոր գահաժառանգ է նշանակել իր ազգականին՝ 55-ամյա Մուհամմեդ իբն Նայեֆին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գահաժառանգը՝ պետության ղեկավարի խորթ եղբայր Մուկրին բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով զբաղեցնում է թագավորության Նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ սա առաջին դեպքն է, երբ Սաուդյան Արաբիայում գահաժառանգ է դառնում պետության ղեկավարի ոչ թե որդին, այլ՝ թոռը: Սալման թագավորի որդի Մուհամմեդը դարձել է գահաժառանգի տեղակալը:

Փոփոխություններն առնչվել են նաև կառավարությանը: Թագավորը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի պաշտոնից ազատել է Սաուդ ալ-Ֆեյսալին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 40 տարի: Նրան փոխարինել է Ադել ալ-Ջուբեյրը, ով ավելի վաղ հանդիսացել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան:

Փորձագետները կարծում են, որ այլևս գոյություն չունի այն Սաուդյան Աաբիան, որին ճանաչել են բոլորը, եկել են նոր ժամանակներ: Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բեն Աբդել Ազիզի ալ-Սաուդը 91 տարեկանում մահացավ այս տարվա հունվարի 23-ին, և նրան փոխարինեց եղբարը՝ 79-ամյա Սալման իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս