Եթե ԱՄՆ-ը միանա Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացին, ապա այնտեղ կհաստատվի խաղաղություն. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու ազգային ժողովին հղած ուղերձում անհրաժեշտ է համարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի միանալը.
«Եթե միանան ամերիկացիները, ապա այնտեղ կտիրի խաղաղություն»: Լուկաշենկոն ընդգծել է, որ իրեն հայտնի չեն այդ ճգնաժամում ԱՄՆ-ի նպատակները, սակայն նա չի բացառել, որ ԱՄՆ-ի համար այդ հակամարտությունը կարող է լինել շահավետ.
«Եթե դա այդպես չէ, ապա միացի՛ր խաղաղության գործընթացին և արա՛ ամեն բան, որպեսզի այնտեղ տիրի խաղաղություն: Եթե ամերիկացիները չեն ցանկանում խաղաղություն, ապա այն չի լինի: Եթե ցանկանում եք, միացե՛ք»: