Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրներից էլ լիբերալ է. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքվի Գլոբալ III ֆորումի շրջանակներում «ԵՄ-ն ու հարևանության քաղաքականությունը» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի գործընկերության ծրագիրը հիմնականում հանդիսանում է 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ ԵՄ-ի արձագանքը.

«Շատերը դա համարում էին լոկալ պատերազմ: Սակայն միայն ռազմավարական մտածելակերպով մարդիկ են հասկանում, որ աշխարհակարգը փոխվել է, և նրանք ընդգծում են գործընկերային հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի վերջին փոփոխություններն ուրախացրին ինձ: Ոմանք խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին: Դա երկդիմի մոտեցում է: Իրականությունն այն է, որ այլընտրանքային էներգիայի համար իրական աղբյուրն ադրբեջանական գազն է, իսկ Ադրբեջանի միջոցով՝ թուրքմենական գազը:

Ադրբեջանը ճիշտ ուղի է ընտրել: Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրներից էլ լիբերալ է: Այդ երկիրն ընտրել է կտրուկ արդիականացման ուղին: Եվրոպական հասարակությունը պետք է իմանա և հասկանա դա: Եթե Եվրոպան հիրավի ցանկանում է պաշտպանել իր արժեքները, ապա նա պետք է ավելի սերտորեն համագործակցի Ադրբեջանի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս