ԵՄ-ն ԼՂ-ի խնդրի լուծման հարցում չի ցուցաբերում կոնկրետ դիրքորոշում. Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Սալբերը հայտարարել է, որ իրենք ակնդետ հետևում են տարածաշրջանի զարգացումներին: Նա մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ և հայտարարել է, որ ներկայումս ավելի շատ է զգացվում հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը, քան նախկինում:

Սալբերը հայտարարել է, որ կառույցը, որը ներկայացնում է ինքը, մտադիր է՝ ընդլայնելով Ադրբեջանի հետ համագործակցությունը, ներդրում ունենալ տարածաշրջանի կոնֆլիկտների կարգավորման մեջ:

Իլհամ Ալիևն իր հերթին՝ հայտարարել է, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի ցուցաբերում կոնկրետ դիրքորոշում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Տեսանյութեր

Լրահոս