Բաժիններ՝

Լուկաշենկոն մտավախություն չունի, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Բելառուսը կկորցնի անկախությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հայտարարել է, որ մի օր պետք է տեղի ունենա ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցումը.

«Վերջիվերջո, մենք հանգելու ենք ԵՏՄ-ի ու ԵՄ-ի իրական մերձեցմանը, մեծ Եվրոպայի կառուցմանը՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս: Չնայած Եվրոպայում առկա լարվածությանը՝ մեր ինտեգրման գաղափարը նախկինի նման այժմեական է ու հեռանկարային: Մեր ընդհանուր առաջադրանքը բաժանարար նոր գծերից խուսափելն է»:

Լուկաշենկոն հայտարարել է, որ մտավախություն չունի, որ ԵՏՄ-ում կորուստ չի ապրի հանրապետությունների անկախությունը. «Մեր ընդդիմադիրները վախեցնում են մեզ, որ մտնելով այդ ինտեգրացիոն միավորման մեջ՝ Բելառուսը կկորցնի իր անկախությունը: Այդպիսի պնդումները կատարելապես անհիմն են:

Բելառուսի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին՝ համահիմնադիր երկրի կարգավիճակով, ունի զգալի առավելություններ: Մենք ստացել ենք տնտեսական դիվիդենտներ, ես չեմ թվարկի դրանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս