
Ռուբեն Վարդանյանը «Շերեմետևո»-ում՝ առանց թիկնապահների ճաշարանի հերթում կանգնած

Ֆեյսբուքի օգտատեր Արման Գալստյանը իր էջում տեղադրել է այս լուսանկարներն ու գրել.
«Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. նրանց հարևանությամբ թռիչքի էր սպասում նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։
Գործարարը, ում կարողությունը միլիարդներով է հաշվարկվում, և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները. օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական ճաշարանից:
Ռուբեն Վարդանյանի այս պահվածքը իսկապես կարող է օրինակելի լինել մեր հայ օլիգարխների ու մեծահարուստների համար, քանի որ հարստությունը միայն գրպանի պարունակությամբ չի որոշվում»:
Լուսանկարները՝ Արման Գալստյանի