
Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային տրամադրել միությանն անդամակցելու հեռանկար և ոչ վիզային ռեժիմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային տրամադրել միությանն անդամակցելու հեռանկար, ինչպես նաև՝ քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմ: Պորոշենկոն այդ կերպ է բացել այսօր Կիևում տեղի ունեցած Ուկրաինա-ԵՄ հերթական գագաթաժողովը.
«Ես ԵՄ-ին կոչ եմ անում, աջակցելով ուկրաինացի ժողովրդի եվրաինտեգրացիոն ձգտումներին, ճանաչել, որ Ուկրաինան, ինչպես և յուրաքանչյուր այլ եվրոպական երկիր, որը հարգում է և պատրաստ է պաշտպանել ընդհանուր արժեքները, կարող է ապագայում դառնալ ԵՄ անդամ: Բնականաբար, դա կարվի բոլոր չափանիշները կատարելու պայմանով»:
Պորոշենկոն հավելել է, որ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստանալու համար. «Համոզված եմ, որ ուկրաինացիները՝ որպես եվրոպական ժողովուրդ, ունեն առանցքային ազատություններից մեկի իրավունք, որոց վրա հենվում է եվրոպական ինտեգրումը՝ ազատ տեղաշարժը և միջմարդկային կապերը»: