
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների հարցը կվճռի հուլիսին. Մերկել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը վճռվելու է հուլիսին՝ ԵՄ խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
«Մենք տվյալ սահմանափակումները կքննարկենք հուլիսին և որոշում կընդունենք պատժամիջոցների երկարաձգման կամ վերացման մասին»: Ավելի վաղ Էստոնիայի վարչապետը հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները: