Մենք խնդիր ունենք ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ՝ Հայաստանի ղեկավարության ու Հայկական սփյուռքի հետ. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալութան փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Քուվեյթ մեկնելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին.

«Մենք որևէ խնդիր չունենք Հայաստանի ժողովրդի հետ: Խնդիրը Հայաստանի ղեկավարությունն է, հայկական սփյուռքը: Անհրաժեշտ է լավ հասկանալ սա»: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք բացում են իրենց արխիվները, և Հայաստանին, ինչպես նաև Ռուսաստանին ու Ֆրանսիային կոչ է արել բացել իրենց արխիվները:

Մեկնաբանելով «զուգահեռ կառույցի» գործով անցնող 75 կասկածյալի ազատ արձակելու մասին ստամբուլյան դատարանի որոշումը՝ Էրդողանը հայտարարել է, որ դատարանը գործել է Փենսիլվանիայից (Ֆեթհուլլահ Գյուլեն) ստացած ցուցումով:  Ավելի վաղ նույն կերպ արտահայտվել էր նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930