![](/banners/BeFunky-design.jpg)
C-300 համալիրների մատակարարումը չի ազդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա. ԵՄ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_14b068aacba40fae023bfaf7fdb3b303.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին ռուսական C-300 համալիրներ մատակարարելը չի ազդի «Վեցնյակի» ու Իրանի միջև բանակցությունների ընթացքի վրա: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղար Քաթրին Ռեյը.
«Դա նորություն չէ, մենք արդեն իսկ մեր մտահոգությունն ենք հայտնել այդ որոշման կապակցությամբ, որը, եթե չեմ սխալվում, (Ռուսաստանի կողմից) ընդունվել է մի քանի շաբաթ առաջ»: Նրա խոսքերով՝ «Վեցնյակի» քաղտնօրենների հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունենալու այս շաբաթ: Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների մատակարարման վրա դրած արգելքը վերացրել է ապրիլի 13-ին: