
Հիմնադիր խորհրդարանը շուրջօրյա հանրահավաքներ չի անցկացնելու՝ մի քանի պատճառներով

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ իրենք շուրջօրյա հարահավաքներ չեն անելու՝ մի քանի պատճառներով: Նա որպես պատճառ մատնանշեց եղանակային վատ պայմանները, սակավամարդությունն ու կոչ արեց բոլորին վաղը նույն ժամին հավաքվել նույն տեղում: Գ. Սարուխանյանը ներկաներին կոչ արեց իրենց հարևաններին, բարեկամներին փոխանցել այսօրվա հանրահավաքում հնչած ելույթները, որպեսզի նրանք նույնպես միանան իրենց: Նա նաև կոչ արեց չհիասթափվել՝ ասելով, թե հանրահավաքին ներկա գտնվողները պետք է վերածվեն «վիրուսների» ու այդ տրամադրություններ փոխանցեն իրենց հարևաններին: