Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի ու Վրաստանի համար ոչ վիզային ռեժիմի մասին որոշում կկայացնի մայիսի 13-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի ու Վրաստանի համար ոչ վիզային ռեժիմի մասին որոշումը կընդունի մայիսի 13-ին՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ:

Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունում գործակալության աղբյուրը: Սակայն դեռ վաղաժամ է խոսելը, թե ինչպիսի որոշում կլինի դա: Աղբյուրն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը վիզային ոլորտում Ուկրաինայի ու Վրաստանի առաջընթացի մասին 5-րդ հաշվետվությունը ներկայացնելու է մայիսի 13-ին.

«Ուկրաինան տեղյակ է, որ անհրաժեշտ է կատարել առանցքային պայմանների 4 բլոկ, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը կարողանա ԵՄ-ի Խորհրդին խորհուրդ տա անցում կատարել ոչ վիզային ռեժիմի: Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են:

Նախորդ տարի Մոլդովան կարողացել է կատարել այդ պայմանները, և ներկայումս հազարավոր մոլդովացիներ ճամփորդում են ԵՄ-ում և վերադառնում հետ, ԵՄ-ը մանրակրկիտ վերահսկում է դա»:

Տեսանյութեր

Լրահոս