Բաժիններ՝

Զաքիր Հասանովը հանդիպել է թուրք գեներալի հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի բժշկական ծառայության պետ, կորպուսի գեներալ Օմար Փաչինի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնության շնորհիվ Ադրբեջանում կտրուկ զարգանում է ռազմական բժշկության ոլորտը:

Ապա տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել է նաև թուրք գեներալի պատվիրակությունը: Թուրք գեներալը շրջել է Ադրբեջանի ռազմական բժշկության հիմնարկներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս