100 տարի առաջ վերապրած ցավերի փակված վերքերը վերաբացել փորձողները մարդկության դեմ հանցանք են գործում. Դավութօղլու

BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանի արտահերթ նիստում (Թուրքիայի խորհրդարանը հիմնվել է 1920 թվականի ապրիլի 23-ին) ունեցած ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.

«Նրանք, ովքեր աշխատում են վերստին բացել 100 տարի առաջ վերապրած ցավերի փակված վերքերը, մարդկության դեմ հանցանք են գործում: Որպես 20-րդ դարի սկզբի պատերազմներում մեծապես վճարած ազգ՝ մերժում ենք մեր երկրի դեմ ուղղված զրպարտանքները»:

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին իր հերթին՝ հայտարարել է. «Նրանք, ովքեր այս հայրենիքին հարվածում են ցեղասպանության պիտակով, որևէ հաջողության չեն հասնի: Թուրք ժողովուրդը ներկա պայմաններում արել է ամեն անհրաժեշտ բան»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն իր հերթին՝ հայտարարել է, որ Թուրքիան վերջին օրերին դարձել Հայկական սփյուռքի ու նրա հետևում կանգնած ուժերի ծավալած՝ Թուրքիային «զրպարտելու և վատաբանելու կամպանիայի զոհը»: Չիչեքը հայտարարել է, որ 1915 թվականին հայկական զինված ջոկատները «սպանել են երկրի հազարավոր քաղաքացիների»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930