Բաժիններ՝

«Ես և «Հրազդան» մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք». Աշոտ Աղաբաբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն առավոտ, ուղիղ 40 տարի «Հրազդան» մարզադաշտն արթնացել ու իր օրը սկսել է անզուգական մարզիկի, հրաշալի ֆուտբոլիստի պարտադիր ներկայությամբ ու ղեկավարությամբ: Թերևս մարզադաշտի գույներն այսօր նրա կորստով խամրեին, եթե խորապես համոզված չլինեինք, որ մեր սիրելի Քեհեյանի հոգին բացակա չի գրանցի արդեն որպես պատվավոր ցմահ տնօրեն:

Ես և «Հրազդան» մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք: Մենք տխուր ենք ավագ ընկերոջ, մեր ազգի ու մեր պարծանքի կորստով: Մենք սգակիր ենք, բայց մխիթարված՝ նրա ընկերակցությունը վայելածի, նրա մարդկային որակն ու տեսակը ճանաչածի գիտակցումով: Իսկական հայ էր մեր Քեհեյանը, որի ընտանիքն էլ զերծ չէր մնացել թուրքական մահիկի մահացու հարվածներից: Բայց նա շատ գեղեցիկ էր վերընձյուղվել իր փայլուն սերունդով:

Մենք մխիթարված ենք լինելու նրա հավերժ ներկայությամբ, նրա խոսքի և ապրած ազնիվ կյանքի համուհոտով:

Խաղաղություն ու անխռով հանգիստ քեզ Մայր հողում, սիրելի Լևոնիչ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս