
Մեղմացվել է Լևոն Հայրապետյանի դեմ ներկայացված մեղադրանքը. փաստաբան

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ գործում, ով մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացմանը մասնակցելու մեջ, կատարվել են փոփոխություններ՝ կապված հետաքննության մոտալուտ ավարտի հետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատախազության ներկայացուցիչը, որը դիտարկել է Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սպառվելու է հուլիսի 15-ին: Հայրապետյանի փաստաբանն իր հերթին հայտարարել են նրա դեմ ներկայացված մեղադրանքի մեղմացման մասին: Նա ընդգծել է, որ եթե նախկինում Հայրապետյանը մեղադրվում էր ապօրինի ճանապարհով ձեռք բերած միջոցներն օրինականացնելու մեջ, ապա այժմ մեղադրվում է միայն միջոցներ հափշտակելու մեջ:
Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին: Նրա դեմ մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 160-րդ և 174-րդ հոդվածներով («օտար գույքի յուրացում կամ վատնում» և «ապօրինի ճանապարհով ձեռք բերած միջոցների օրինականացում»):