
ԱՄՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված նախորդ շաբաթ Բալթիկ ծովի երկնքում գրանցված օդային միջադեպի հետ: Ապրիլի 7-ին ռուսական SU-27 կործանիչը մոտեցել է Բալթիկ ծովի վրայով հետախուզական թռիչք իրականացնող RC-135U ինքնաթիռին և անցել է 6 մետր հեռավորության վրա:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Մարկ Ռայթը: Նա ռուսական ինքնաթիռի քայլը որակել է որպես «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»: Նա հավելել է, որ ռուսական ինքնաթիռի այդ գործողությունը սպառնացել է ամերիկյան ինքնաթիռի ողջ անձնակազմի կյանքին, ինչպես նաև նպաստում է երկու երկրների միջև լարվածության աճին:
Պենտագոնը հիշեցրել է, որ նմանատիպ դեպք գրանցվել է նաև նախորդ տարի, Օխոտի ծովում: