
Վրաստանն աշխարհի 50 ամենահետաքրքիր երկրներից մեկն է. National Geographic Traveler

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` National Geographic Traveler-ը Վրաստանն ընդգրկել է աշխարհի 50 ամենահետաքրքիր երկրների թվում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքերով` այդ փաստը կնպաստի Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը.
«Ցանկանում եմ հայտնել հաճելի նորություն. National Geographic Traveler-ը Վրաստանն ընդգրկել է աշխարհի 50 ամենահետաքրքիր երկրների թվում: Կարծում եմ, որ այդ որոշումը Վրաստանին մեծապես կօգնի զբոսաշրջության զարգացման և միջազգային զբոսաշրջային իմիջի ամրապնդման հարցում»: