
Բացառված է օտարազգի տեսուչների մուտքն Իրանի ռազմական օբյեկտներ. Արաղչի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը բացառում է երկրի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներ օտարազգի տեսուչների մուտքն արտոնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին.
«Մեր հրթիռները, ինչպես բալիստիկ, այնպես էլ մյուս հրթիռները, չեն կարող գտնվել այլ երկրի դիտարկման կամ վերահսկման ներքո»: Նրա խոսքերով` Թեհրանն ամբողջովին բացառում է իր ռազմական օբյեկտներ օտար դիտորդների ժամանումը` երկրի միջուկային խաղաղ ծրագիրը մոնիթորինգի ենթարկելու պատրվակով:
Ապրիլի 2-ին Իրանն ու «Վեցնյակը» պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների 2/3-ը դադարեցվելու է 10 տարվա ընթացքում: Բացի այդ, Իրանը պարտավորվել է ուրանի հարստացման վերաբերյալ իր բոլոր ծրագրերը 25 տարով միջազգային վերահսկողության ներքո: