Բաժիններ՝

Ճապոնիայում 150 դելֆին ափ է նետվել

The New York Post-ի փոխանցմամբ` ճապոնական Խոկոտա քաղաքի լողափում հայտնվել են մոտ 150 դելֆիններ: Հայտնաբերման պահին նրանց մի մասը դեռ եղել է ողջ, սակայն բավական թույլ վիճակում:

Դելֆիններին օգնության են հասել տասնյակ մարդիկ, կաթնասունների վրա դույլերով ծովային ջուր են լցրել և ծածկել են թաց սավաններով` թույլ չտալով չորացում: Չնայած այդ ամենին` նրանց մեծ մասը սատկել է:

Հաջողվել է փրկել միայն երեք դելֆինի: Ճապոնիայում համանման դեպք գրանցվել է նաև 2011 թվականին: Այն ժամանակ ափ է նետվել 50 դելֆին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930