
Էրդողանը պլանավորում է Ռուսաստան այցելել ընթացիկ տարեվերջին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պլանավորում է Ռուսաստան այցելել տարեվերջին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Նա համոզվածություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի ուժեր կդառնան ոչ միայն տարածաշրջանային, այլև` գլոբալ մասշտաբով, և կշարունակեն ներդրում ունենալ կայունության ապահովման մեջ:
Դեսպանն ընդգծել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան կայցելի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ինչից հետո Թուրքիա կայցելի Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: