
Կան մարդիկ, որոնք ինձ համարում են Վրաստանի ավելի մեծ թշնամի, քան` Պուտինին. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք իրեն համարում են Վրաստանի ավելի մեծ թշնամի, քան` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սաակաշվիլին այդ կերպ է մեկնաբանել 1989 թվականի ապրիլի 9-ի դեպքերի 26-րդ տարեդարձը: Այդ օրը Վրաստանում գրանցվել են արյունալի իրադարձություններ. բռնի կերպ ցրել են ընդդիմության խաղաղ ակցիան, գրանցվել են զոհեր:
«Դժբախտաբար, այսօր էլ մեզանում գոյություն ունեն մարդիկ, որոնք ասում են, որ Սաակաշվիլին Վրաստանի ավելի մեծ թշնամի է, քան` Պուտինը: Նրանք ասում են, որ Վրաստանն ավերվել է 9 տարվա ընթացքում»: Սաակաշվիլին քննադատել է նաև Ռուսաստանի հանդեպ Վրաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը: