
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառում ԼՂՀ այցելած The New York Times-ի լրագրողին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառում ամերիկյան The New York Times թերթի լրագրող Սեթ Կուգելին` ԼՂՀ կատարած այցի համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը: Վերջինիս խոսքերով` լրագրողը, այցելելով ԼՂՀ, «խախտել» է Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքը: Գաջիևն ընդգծել է, որ լրագրողի անունն ընդգրկվելու է անցանկալի անձանց ցուցակում:
Կուգելն ապրիլի 8-ին The New York Times-ում հրապարակել էր «Կովկասում ջերմ ընդունելություն» խորագրով նյութը, որում նա կիսվել էր ԼՂՀ կատարած այցի մասին իր տպավորություններով ու գնահատական էր տվել ԼՂՀ-ի զբոսաշրջային գրավչությանը: