
Ռուսական հետախուզական ինքնաթիռի հայտնվելուց հետո ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել իր կործանիչները

Delfi.lt-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության կործանիչները երեկ օդ են բարձրացվել Շյաուլայում գտնվող բազայից` ուղեկցելու համար ռուսական «Իլ-20» հետախուզական ինքնաթիռին, որը կապ չի պահպանել դիսպետչերների հետ:
Ընդգծվում է, որ նախորդ շաբաթ գրանցվել է նմանատիպ երեք դեպք, որոնցից երկուսի դեպքում կործանիչներն օդ են բարձրացվել Շյաուլայի բազայից, իսկ երրորդ դեպքում` էստոնական Էմարիից:
ՆԱՏՕ-ի տվյալներով` 2014 թվականին մեկ տարի առաջվա համեմատ դաշինքի ինքնաթիռները երեք անգամ ավելի հաճախ են օդ են բարձրացվել` կապված Բալթիկայի երկնքում ռուսական ինքնաթիռների հայտնվելու հետ: